Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը (Լուսանկարներ)
Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ:
Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական, որովհետև կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր»: