Խորվաթիայի ֆուտբոլային միությունը ՊՍԺ-ին առաջարկել է ՉԼ-ում հաղթելու դեղատոմս (ֆոտո)
Խորվաթիայի ֆուտբոլային միությունը Թվիթերում արած հրապարակմամբ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին առաջարկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու դեղատոմս։
«ՊՍԺ, կարծես՝ կա Չեմպիոնների լիգայում հաղթելու դեղատոմս։ Ի՞նչ կարծիքի եք այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Խորվաթիայի հավաքականի խաղացողի մասին»,- գրված է Խորվաթիայի ֆուտբոլային միության թվիթերյան էջում։
Նախորդ 7 տարիներին անընդմեջ Խորվաթիայի հավաքականի խաղացող դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։
2013-ին «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել Մարիո Մանջուկիչը, 2014-ին, 2016-ին, 2017-ին եւ 2018-ին «Ռեալի» հետ գավաթը նվաճել է Լուկա Մոդրիչը, 2015-ին՝ Ռակիտիչը «Բարսելոնայի» հետ, 2019-ին՝ Դեյան Լովրենը «Լիվերպուլի» հետ, օգոստոսի 23-ին էլ «Բավարիայի» կազմում Իվան Պերիշիչը մասնակցեց ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակին (1։0) Լիսաբոնում տեղի ունեցած եզրափակիչում։