Ուսեյն Բոլթը վարակվել է կորոնավիրուսով
Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է բրիտանական The Sun-ը։
34-ամյա ջամայկացու թեստը դրական պատասխան է տվել օգոստոսի 24-ին։ Բոլթն անմիջապես ինքնամեկուսացել է։
Բոլթը վազորդի կարիերան ավարտել է 2017 թվականին։ Այս տարվա մայիսին ծնվել է նրա առաջնեկը՝ որդի։