Կումանը ամբողջովին կվերահսկի «Բարսելոնայի» տրանսֆերային քաղաքականությունը
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ակումբի ղեկավարության կողմից ստացել է թիմի տրանսֆերային քաղաքականությունը ամբողջովին վերահսկելու հնարավորություն, հաղորդում է իսպանական Diario Sport-ը։
Ակումբը չի վաճառի այն ֆուտբոլիստներին, որոնց հետ աշխատելու ցանկություն կհայտնի Ռոնալդ Կումանը։ Տրանսֆերի կհանվեն այն խաղացողները, որոնք տեղ չեն ունենա մարզիչի ծրագրերում։
Ոչ պաշտոնական տվյալով, Կումանը չի ցանկանում աշխատել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կմնա թիմում, եթե չհայտնի հեռանալու ցանկություն։