Տեղի է ունեցել օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը
Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։
Ապագա սպաներն արտասահմանյան լավագույն ռազմաուսումնական համալսարաններում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադառնալու են Հայաստան եւ իրենց գիտելիքը ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին։
Հանդիսավոր միջոցառման ժամանակ կուրսանտները հրահանգավորվել են լինել պատասխանատու եւ կարգապահ, իբրեւ Հայաստանի դեսպաններ բարձր պահել մեր երկրի պատիվն եւ հայրենիք վերադառնալ որպես կայացած, պրոֆեսիոնալ սպաներ։
Կուրսանտները մեկնումից առաջ որպես զինվորականներ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել։