Թուրքիան մտադիր է ձերբակալել ԱՄԷ-ի կառավարչի խորհրդականին
Թուրքիան մտադիր է ձերբակալել ԱՄԷ-ի կառավարիչ Մոհամմեդ բին Զայիդ ալ-Նահայանի խորհրդական Մուհամմադ Դագլյանին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Middle East Monitor-ին:
Նրան մեղադրում են լրտեսների եւ գործակալների ցանց ստեղծելու, ինչպես նաեւ 2016 թվականին ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ:
Թուրքիայում նրան վաղուց են համարում ամենահետախուզվող հանցագործը:
Դագլյանի գտնվելու մասին տեղեկության համար նշանակվել է 10 մլն թուրքական լիրայի (385 հազար դոլար) չափով պարգեւավճար:
Նշվում է, որ խորհրդականի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո:
ԱՄԷ-ն երրորդ արաբական երկիրն է, որը կարգավորել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ավելի վաղ Իսրայելի հետ համաձայնագրեր են կնքել Եգիպտոսն ու Հորդանանը՝ 1979 եւ 1994 թվականներին, համապատասխանաբար: