Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին կփոխարինի Նարեկ Գրիգորյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կմեկնի արձակուրդ` օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ:
Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: