«Աստղիկ» ԲԿ-ն Իսրայելից սերմեր չի ներկրում. Հայտարարություն
«Աստղիկ» Բժշկական կենտրոնը Իսրայելից սերմեր չի ներկրում: Այս մասին հայտարարություն է տարածել Աստղիկ» ԲԿ-ն:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Մարինա Խաչատրյան անունով օգտատերը 9 հարց է ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունն այն մասին, որ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։
Եվ տարակուսելի տրամաբանությամբ խնդիր է բարձրաձայնվում, թե սերմնավորման (ինսեմինացիա) և արտամարմնային բեղմնավորման համար որոշ դեպքերում կիրառվում է Իսրայելից ներմուծված հրեաներին պատկանող սերմը (սպերման)։ Քանի որ այս պնդումն արդեն իսկ սուտ է, ապատեղեկություն եւ ստոր հերյուրանք, ուստի անիմաստ ենք համարում դրանից բխող մյուս բոլոր հարցերին ընդհանրապես անդրադառնալը: Աստղիկ ԲԿ-ն Իսրայելից և որևիցե այլ երկրից սերմ ՉԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ: ԵՎ եթե շարունակվի այս թեման արծարծվել, ստիպված կլինենք ՀՀ բոլոր օրենքների խստությամբ պատասխանատվության կանչել մարդկանց, ովքեր կփորձեն Աստղիկ ԲԿ-ի բարի համբավը արատավորել: Ապատեղեկատվություն ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ»: