WP․ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քոնուեյը Սպիտակ տնից հեռանում է
ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը ընթացիկ ամսվա վերջին իր պաշտոնը լքելու է, հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Քոնուեյն իր հեռանալը պատճառաբանել է ընտանեկան հանգամանքներով՝ երեխաներին ավելի շատ ժամանակ հատկացնելու անհրաժեշտությամբ։ «Սա ամբողջությամբ իմ որոշումն է, եւ ես արտահայտում եմ իմ կարծիքը։ Ժամանակի ընթացքում կհայտարարեմ ապագա ծրագրերի մասին»,- նշված է նրա հայտարարության մեջ, որից մեջբերում է կատարել պարբերականը։
The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ամենասկզբից Սպիտակ տանը պաշտոն զբաղեցրած Քոնուեյը եղել է այն խորհրդականներից մեկը, որը պետության ղեկավարի թիմում է մնացել ամենից երկար։ Քոնուեյը նաեւ համարվում է Թրամփի ամենամոլի կողմնակիցներից մեկը։