Իրանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի հունիսի 18-ին
Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ փոխնախարար Ջամալ Օրֆը։
«[Որոշում է կայացվել] Պահապանների խորհրդի հետ Իրանի Սահմանադրության համաձայնեցումից հետո ընտրությունները 2021 թվականի հունիսի 18-ին անցկացնելու մասին»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է նա։
Կիրակի Օրֆը հայտարարել էր, որ ընտրական գործընթացի սկիզբը նախատեսված է 2021 թվականի փետրվար-մարտին։