«Ենի Ադրբեջան»-ի գործադիր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել
«Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հրաժարական է տվել, հաղորդում է Qafqazinfo-ն:
Ըստ տեղեկությունների՝ նա նման խնդրանքով դիմել է կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Իլհամ Ալիեւին:
Նովրուզովը եւ նրա կինը՝ օմբուդսմեն Սաբինա Ալիեւան, որոնք մասնակցել են Ռամիզ Մեհթիեւի թոռան հարսանիքին, տուգանվել են կարանտինային ռեժիմի խախտման համար: