Հակոբ Սերոբյան․ Մեզ դահլիճ է պետք, Ազարյանի դպրոցը սեյսմակայուն չէ, նորոգման փողերը սառեցված են (Լուսանկար)
Դեռեւս 2019 թվականի ապրիլին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով 2019 թվականի Երեւանի քաղաքային բյուջեից տրամադրվելու է 146 միլիոն դրամ:
Որոշ ժամանակ անց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտեց, որ գումարն արդեն հաստատված է եւ, ըստ նախնական տեղեկությունների, մարզադպրոցի վերանորոգումը մեկնարկելու է նույն տարվա հունիսին եւ տեւելու է շուրջ 1 տարի:
Հունիսին մարզադպրոցի վերանորոգումը չսկսվեց: Ավելին, գործընթացը կանգ առավ, քանի որ ըստ մասնագետների, Ազարյանի մարզադպրոցի շենքը սեյսմակայուն չէ, եւ խնդիր է այնտեղ վերանորոգում անելը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: