«Բավարիան» սահմանեց Չեմպիոնների լիգայի ռեկորդ
Չեմպիոնների լիգայի գավաթը 6-րդ անգամ նվաճած Մյունխենի «Բավարիան» սահմանեց այս մրցաշարի ռեկորդ։ Գերմանիայի չեմպիոնները տարան 11-րդ անընդմեջ հաղթանակը՝ ՉԼ-ի ավարտված մրցաշրջանի բոլոր հանդիպումներում պարտության մատնելով մրցակիցներին։
Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը գերազանցեց 2013-ին Յուպ Հայնկեսի եւ Խոսեպ Գվարդիոլայի օրոք «Բավարիայի» ռեկորդը՝ 10 հաղթանակ։ Այդ ռեկորդը կրկնել էր նաեւ Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։
Լիսաբոնում տեղի ունեցած եզրափակիչում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին։