Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնագրի կհասնի երեք շաբաթում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին սպասվող ընտրություններում հաղթելու դեմքում մոտ երեք շաբաթում Իրանի հետ համաձայնության կհասնի։ Նա այս մասին հայտարարել է Fox News-ի լրագրողների հետ զրույցում։
Խոսելով այն մասին, թե վերընտրվելու դեպքում ինչպիսի կուրս է վարելու, նա նշել է․ «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին 3 շաբաթում»։ Նրանք պարզապես սպասում են։ Նրանք հուսահատորեն ցանկանում են գործարք կնքել,- հավելել է Թրամփը։ - Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ է լինելու։ Բայց եթե հաղթի [դեմոկրատների թկնածու Ջոզեֆ] Բայդենը, ապա նրանք կկնքեն եւս մեկ այնպիսի գործարք, ինչպես արել էին Ջոն Քերրիի հետ, որը բանատեղյակ չէ, եւ Բարաք Օբամայի հետ, որը, անկեղծ ասած, գործարքների կնքմանը վերաբերող ամենին բանիմաց չէ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։