«Բարսելոնայի» նորեկ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով
«Բարսելոնայի» նորեկ, բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով։ Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի թեստի պատասխանը դրական է։
Պյանիչը կինքնամեկուսանա եւ հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմին կմիանա 15 օր հետո, եթե թեստի պատասխանը լինի բացասական։
Իտալիայի անցած առաջնությունում Պյանիչը չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։