Իբրահիմովիչը չի միանա «Միլանի» հավաքին, Ռայոլան դեռ բանակցում է
38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի միանա «Միլանի» մարզումային հավաքին, որը մեկնարկում է օգոստոսի 24-ին։ Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ դեռ բանակցում է իտալական ակումբի հետ Իբրահիմովիչի պայմանագրի երկարաձգման հարցով։
«Դեռ պայմանավորվածության չենք հասել։ Խնդիրը փողը չէ, այլ հավատամքն ու ոճը։ Ամուսնանալու համար պետք է երկու կողմի համաձայնությունը։
Եթե Իբրահիմովիչը չցանկանար մնալ «Միլանում», այս բանակցությունները չէին լինի։ Ես միշտ լավատեսորեն եմ տրամադրված»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։