Հենրիխ Մխիթարյանը որդու հետ ծովում (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որդու հետ լուսանկարվել է ծովում։ Ֆեյսբուքում հրապարակած լուսանկարի մեկնաբանությունում «Ռոմայի» ֆուտբոլիստը նշել է, որ առաջին անգամ է որդու հետ ծովում։
Հռոմեական ակումբը դեռ արձակուրդում է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի առաջնեկը, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսին: