«Արարատ-Արմենիան» չհաղթեց «Գանձասար-Կապանին»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ընդունեց «Գանձասար-Կապանին» եւ բավարարվեց մեկ միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հանդիպման հաշիվը բացեց «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը։
Չեմպիոնները հավասարությունը վերականգնեցին 62-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպան Սերգեյ Վակուլենկոյի գոլի շնորհիվ։
«Արարատ-Արմենիան» 2 միավորով չորրորդ տեղում է։ «Գանձասար-Կապանն» ունի 1 միավոր եւ 9-րդն է։
Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար-Կապան»՝ 1։1
Սերգեյ Վակուլենկո, 62 - Գեղամ Հարությունյան, 45+2