Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
ՌԼԺԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին իր Telegram-ալիքում պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար սցենարը։
«Սցենար Լուկաշենկայի համար։
1. Ռուսաստանի կազմում Բելառուսի ընդգրկում։
2. Լուկաշենկոն դառնում է Ռուսաստանի փոխվարչապետ գյուղատնտեսության գծով։
Հակառակ դեպքում նա կարժանանա Պինոչետի ճակատագրին։
Մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու չարիքների միջեւ։ Լուկաշենկոն հոգնեցրել է բելառուսցիներին։ Սակայն արեւմտամետ քարոզչությունն ավելի վատ է։ Նրանք Ռուսաստանի դեմ են, արդեն խոսում են անգլերեն եւ կախում ԵՄ դրոշները։