«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել 16-ամյա նորվեգացի հարձակվողի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել «Տրոմսյոյի» 16-ամյա հարձակվող Իսակ Հանսե-Աարենին, հաղորդում է նորվեգական ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքի եւ պայմանագրի մանրամասները չեն նշվում։
«Հրաշալի մարդ, բացառիկ ֆուտբոլային տաղանդ։ Նա պարզապես սիրում է ֆուտբոլ։ Շնորհակալություն այս 10 տարիների համար եւ հաջողություն «Մանչեսթեր Յունայթեդում»։ Հույս ունենք, որ լավ ժամանակ կանցկացնես»,- նշվում է «Տրոմսյոյի» հաղորդագրությունում։
Հանսեն-Աարենը նորվեգական ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշել է 15 տարեկանում՝ դառնալով թիմի պատմության մեջ ամենապատանի ֆուտբոլիստը։