ԱՄՆ նախագահական ընտրությունների նախորդ օրը Երկրի մոտ կանցնի երկնաքար
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախորդ օրը Երկրի մոտ կանցնի երկնաքար, գրում է Independent-ը՝ հղում անելով NASA-ի տվյալներին։
Համաձայն այդ տեղեկատվության՝ մոլորակի հետ երկնաքարի բախվելու հավանականությունը կազմում է 0.41 տոկոս։
2018VP1 անունը ստացած երկնաքարը, որն առաջին անգամ նկատվել է 2018 թվականին Պալոմարյան աստղադիտարանի գիտնականների կողմից, «պոտենցիալ վտանգավոր օբյեկտ» չի համարվում փոքր չափսերի պատճառով։ Երկնաքարի տրամագիծը կազմում է ընդամենը 0.002 կմ։