Նավալնիին վերագրվել է Գերմանիայի «կանցլերի հյուրի» կարգավիճակը
Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Բեռլին բուժվելու՝ որպես «կանցլերի հյուր», հաղորդում է ZDF հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Լրատվականի տեղեկություններով՝ այդ կարգավիճակի վերագրումը «բյուրոկրատական խորամանկություն» է, որը թույլ է տալիս տրամադրել բլոգերին ավելի լավ պաշտպանություն ոստիկանության կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այն, որ նա պետական գործիչ չէ, այստեղ որեւէ դեր չի խաղում»,-նշել է ZDF-ի թղթակից Թեո Քոլը։
Հինգշաբթի առավոտյան ինքնաթիռը, որով Ալեքսեյ Նավալնին վերադառնում էր Տոմսկից Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Բլոգերի ինքնազգացողությունը վատացել էր եւ վայրէջքից հետո նա անմիջապես հոսպիտալացվել էր։ Պացիենտի վիճակը գնահատվել է որպես ծանր․ նա գտնվում է կոմայի մեջ։