Գերմանիայում գիտնականներն անցկացրել են երեք փորձնական համերգ կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրելու համար
Գերմանիայի Լեյպցիգում շաբաթ՝ օգոստոսի 22-ին, անցկացվել է փոփ երգիչ Թիմ Բենդցկոյի երեք փորձնական համերգ։ Այդպես գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է DW-ը։
Բոլոր հանդիսատեսները նախապես հանձնել են COVID-19-ի թեստ, իսկ համերգի ժամանակ եղել են դիմակներով։
Համերգներին մասնակցել է ավելի քան 1400 մարդ, հաղորդում է WDR մեդիաընկերությունը։ Միջոցառումներից յուրաքանչյուրին գործել են տարբեր կանոններ․ այսպես, դրանցից մեկում հանդիսատեսը պահպանել է հեռավորություն, մյուսում՝ ոչ։ Հանդիսատեսների մոտ եղել են հատուկ սենսորներ, որոնց օգնությամբ գիտնականները կարողացել են հետեւել նրանց տեղաշարժին։ Գիտափորձի մասնակիցներին նաեւ տրամադրել են ախտահանիչ միջոցներ, այդկերպ գիտնականները կկարողանան պարզել՝ ինչին են հանդիսատեները դիպչել առավել հաճախ։ Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են՝ ինչպես են այդ ժամանակ օդում տարածվում մասնիկները, որոնք կարող են փոխանցել վիրուսը։
Այդ տվյալների հիման վրա գիտնականները ցանկանում են ստեղծել մաթեմատիկական մոդել, որի միջոցով հնարավոր կլինի գնահատել կորոնավիրուսով վարակման ռիսկերը փակ տարածքում զանգվածային միջոցառման ժամանակ։ Արդյունքները պատրաստ կլինեն աշնանը։