Բաժանվեց ևս մեկ աստղային զույգ․ Գորդոնի և նրա չորրորդ կնոջ փաստաբանները հիացած են դատավարության գործընթացից
Օգոստոսի սկզբին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ու նրա չորրորդ կինն ամուսնալուծվել են։ 56-ամյա լրագրողը և երկու երեխաների 26-ամյա մայր, ուսանողուհի Նոզանին Աբդուլվասիևան նախկինների կարգավիճակ են ստացել հանգիստ, խաղաղ և առանց դատական քաշքշուկների:
«Ավարտվեց իմ ամենաքաղաքակիրթ ամուսնալուծությունը,- kp.ru-ին պատմել է փաստաբան Ժաննա Մարգուլիսը։ -Դատարանում մենք հանդիպեցինք մյուս կողմի փաստաբան Դենիս Կրասովիտովի հետ, և ամուսնալուծության մասին դատարանի որոշումը ստանալուց հետո միասին գնացինք ՔԿԱԳ։ Ամուսնալուծության գործընթացի նման ավարտն իմ փաստաբանական պրակտիկայում առաջին անգամն էր։ Ես հիացած եմ մեր վստահորդներով և Նոզանինի փատաբանով։
Ես համոզված եմ, որ Ալեքսանդրը և Նոզանին այնքան իմաստուն կերպով են մոտեցել ամուսնալուծության հարցին, որ ես ոչ մի կաթիլ կասկած չունեմ նրանց հետագա երկխոսության մեջ, եւ ոչ թե այն պատճառով, որ ունեն ընդհանուր երեխաներ, այլ այն պատճառով, որ երկուսն էլ ամեն ինչ անում են քաղաքակիրթ մարդկանց նման», - ասել է Մարգուլիսը։
Նոզանինի փաստաբանը նույնպես գոհ է մնացել, որ հաջողվել է խուսափել թյուրըմբռնումից, որը սովորաբար տեղի է ունենում։
«Մենք հասել ենք ցանկալի արդյունքի։ Ընդ որում, մեզ հաջողվել է խուսափել դատական պատերազմից, ինչը ժամանակի, ուժերի եւ միջոցների խնայողություն է տվել ինչպես փաստաբաններին, այնպես էլ վստահորդներին», - ընդգծել է Դենիս Կրասովիտովը։
Հիշեցնենք, որ Գորդոնն ու Աբդուլվասիեւան ամուսնացել են 6 տարի։ Նրանք ունեն երկու որդի՝ հինգ տարեկան Սաշան եւ երեք տարեկան Ֆեդիան: