Թրամփի քույրն անվանել է նրան «դաժան և անսկզբունքային ստախոս» նրա զարմուհու գաղտնի գրառումներում
Դոնալդ Թրամփի քույրը նկարագրել է ԱՄՆ նախագահին՝ որպես դաժան եւ անսկզբունքային ստախոսի, որին չի կարելի է վսհատել՝ համաձայն գրառումներին, որոնք գաղտնի արվել են Թրամփի զարմուհի Մերիի կողմից, հաղորդում է The Washington Post-ը։
Մարիան Թրամփ Բերին այդպես է արտահայտվել եղբոր մասին նրա միգրացիոն քաղաքականության կապակցությամբ, երբ նրա կարգադրության համաձայն՝ միգրանտների երեխաներին բաժանել էին իրենց ծնողներից սահմանին, իսկ միգրանտներին տեղավորել կենտրոններ։
«Նա չունի որեւէ սկզբունք։ Նրա անիծված թվիթն ու սուտը, Աստված իմ»,-մտորում է գրառումներից մեկում 83-ամյա Մարիան Թրամփ Բերին։
Մեկ ուրիշ գրառման մեջ նախագահի քույրը քննարկում է Դոնալդ Թրամփի դաժանության շուրջ։
«Այդ ամենը խաբուսիկ է։ Դա դաժանություն է։ Դոնալդը դաժան է»։
Մարիանը նաեւ հայտարարում է, որ իր եղբայրը վճարել է ինչ-որ մեկին, որ հանձնի ընդունելության քննությունները Փենսիլվանիայի համալսարան ընդունվելու համար։
«Նա ընդունվել է Փենսիլվանիայի համալսարան, քանի որ նրան ինչ-որ մեկն օգնել է հանձնել քննությունները»,-հայտարարել է նախագահի քույրը մեկ այլ գրառման մեջ։
Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ հուլիսին լույս էր տեսել ԱՄՆ նախագահի զարմուհի Մերի Թրամփի «Չափազանց շատ եւ երբեք ոչ բավարար․ ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհում ամենավտնագավոր մարդուն» գիրքը։ Դա առաջին ստեղծագործությունն է, որն անցանկալի լույսի ներքո է ներկայացնում ԱՄՆ նախագահին նրա ընտանիքի անդամներից մեկի կողմից։
Մերին մեղադրում է նախագահին մեծամտության եւ անարգանքի մեջ, եւ պնդում, որ նա համապատասխանում է նարցիսիզմի կլինիկական չափորոշիչներին։
950 000 նմուշը, որոնք վաճառվել են հինգշաբթի՝ ներառյալ նախնական պատվերը, ինչպես նաեւ աուդիո եւ թվային տարբերակները, ռեկորդային են Simon & Schuster հրատարակչության համար։
Սպիտակ տունն անվանել է հուշագրությունը «ստի գիրք»։
Ներկայում ԱՄՆ նախագահի հանգուցյալ եղբայր Ռոբերտը փորձում էր դատական կարգով արգելել գրքի հրատարակումը, սակայն նրա փորձերն ապարդյուն էին։