Հայդի Քլումը երեխաների հարցերով պատրաստվում է դատի տալ նախկին ամուսնուն՝ Սիլին (Լուսանկարներ)
Հայտնի սուպերմոդելը, կարծես, վաղուց է փակել երաժիշտ Սիլի հետ իր հարաբերությունների էջը եւ երջանիկ է մեկ այլ երաժշտի՝ Թոմ Կաուլիցի հետ: Սակայն, դատելով People հրատարակության հաղորդագրություններից, զույգի միջեւ տարաձայնությունները դեռ մնացել են, եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները դրանք միայն խորացրել են: Արդյունքում Հայդին ցանկանում է շտապ կարգով դատական նիստ հրավիրել՝ Սիլի հետ ընդհանուր երեխաների տեղաշարժի հարցով։ Սուպերմոդելը մտադիր է Germany’s Next Top Model շոուի հաջորդ եթերաշրջանի նկրահանումների ժամանակ չորս երեխաներին իր հետ Գերմանիա տանել։ Սիլը կտրականապես դեմ է այդ քայլին եւ պնդում է, որ այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի պանդեմիան, երեխաների հետ ճանապարհորդելն անվտանգ չէ:
Պայմանագրի համաձայն՝ հոկտեմբերին Հայդին պարտավոր կլինի Germany’s Next Top Model-ի 16-րդ եթերաշրջանի նկարահանումներն անցկացնել հենց Եվրոպայում։ Այժմ մոդելը դատական կարգով պետք է լուծի այն հարցը, թե կարող են արդյոք 16-ամյա Լենին, 10-ամյա Լուն, 14-ամյա Հենրին եւ 13-ամյա Յոհանը նրան ընկերակցել:
Love, etc.: Heidi Klum and Seal separating; Aretha Franklin ends ...
«Ես քաջատեղյակ եմ բոլոր անհրաժեշտ նախազգուշացումներին, որոնք կապված են COVID-19 վիրուսի հետ, եւ երբեք երեխաներին ռիսկի չէի ենթարկի․․․»,- ասված է Հայդիի հայտարարության մեջ, որը երեխաների ճամփորսության վերաբերյալ Սիլի համաձայնության դեպքում նույնպես մտադիր է վերանայել համատեղ խնամակալության որոշ պայմաններ:
Հիշեցնենք, որ Հայդին եւ Սիլն ամուսնացել են 2005թ․-ին, իսկ ամուսնալուծության գործընթացը վերջնականապես ավարտել է 2014թ․-ի հոկտեմբերին: Այժմ մոդելը երջանիկ է երաժիշտ Թոմ Կաուլիցի հետ հարաբերություններում, ում հետ ամուսնացել է 2019թ․-ի փետրվարին։