«Լոռիում» 6 ֆուտբոլիստ եւ 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Վանաձորի «Լոռին» հայտնում է կորոնավիրուսով նոր վարակվածների մասին։
«Հարգելի ֆուտբոլասերներ,
հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի եւ 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։
Դրական թեստավորվածները մեկուսացված են։
Այլ մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- նշվում է ակումբի հայտարարությունում։
Օգոստոսի 24-ին «Լոռին» պետք է ընդունի «Վանին» Հայաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում։