Հայկ Մուսախանյանի գոլը Բելառուսի առաջնությունում
Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 22-րդ տուրում «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն ընդունել է «Սմոլեւիչին» եւ առավելության է հասել 4։1 հաշվով։
Դաշտի տերերի երրորդ գոլը 53-րդ րոպեին խփել է 22-ամյա հարձակողական կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը (տեսանյութում՝ 3։35-ից)։ Նա փոխարինվել է 76-րդ րոպեին։
«Էներգետիկ-ԲԳՈւ»-ն 34 միավորով 6-րդ տեղում է։
Հայկ Մուսախանյանը ծնվել է Մինսկում, ունի Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նա 2019 թվականին է միացել «Էներգետիկ-ԲԳՈւ»-ին։ Նախքան այդ հանդես է եկել ֆրանսիական «ՍՌ Կոլմարում»: