Little Big խմբի մեներգչուհի Սոնյա Տայուրսկայան հայտնվել է տղամարդկանց ամսագրի շապիկին
Maxim ամսագիրը համացանցում ներկայացրել է սեպտեմբերյան համարի շապիկը, որի հերոսուհին դարձել է Little Big խմբի 29-ամյա վոկալիստ Սոնյա Տայուրսկայան։ Ամսագրի աշնանային առաջին համարի նկարահանումը տեղի է ունեցել ամռանը, եւ դրա գլխավոր մասնակիցն այսօր Instagram-ում հիշել է ֆոտոշարքի մասին եւ կիսվել է արդյունքով:
Ֆոտոշարքից մի քանի կադրեր արվել են ջրի տակ, եւ Սոֆյան իր հարցազրույցում խոստովանել է, որ հազիվ է դիմացել, թեեւ ջրի հետ նա միշտ էլ շատ լավ հարաբերություններ է ունեցել։
Այս տարվա մայիսին Տայուրսկայան Little Big խմբի կազմում պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կազմակերպիչները այն տեղափոխեցին 2021թ․։