Լուիս Սուարես․ Պատրաստ եմ նաեւ պահեստային լինել «Բարսելոնայում»
Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» այս ամռանը եւ պատրաստ է մնալ պահեստայինների նստարանին։
«Մամուլում հայտնվել են ակումբի նախագահի խոսքերը որոշ խաղացողների եւ կազմի հնարավոր փոփոխությունների մասին, բայց ակումբում ինձ ոչ ոք չի ասել, որ ցանկանում են ինձնից ազատվել։ Եթե ակումբը ցանկանում է դա, ավելի լավ կլիներ ասել ինձ, քանի որ ես ցանկանում եմ մնալ։
Ես միշտ նորմալ եմ ընդունել պահեստային լինելը։ Ինձ համար դա խնդիր չէ, քանի որ մրցակցությունը թիմում նորմալ գործընթաց է։ Եթե նոր մարզիչը կարծում է, որ այդպես ավելի լավ կլինի, ես կընդունեմ նրա որոշումը»,- Սուարեսի խոսքը մեջբերում է El Pais-ը։
Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։