Մոսկվա կայցելի ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Բիգանը
ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը հաջորդ շաբաթ Մոսկվա կայցելի, այլ հարցերի թվում կքննարկի Բելառուսի թեման, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը Մոսկվայում կլինի հաջորդ շաբաթ եվրոպական շրջայցի շրջանակում»,- ասել է Ռյաբկովը։
«Բելառուսական թեման քննարկվելու է, բայց խորհրդակցությունների օրակարգը զգալիորեն ավելի լայն է․ դա ոչ միայն Բելառուսն է, այլ նաեւ մի ամբողջ շարք այլ հարցեր, ներառյալ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նախատեսված է տարբեր մակարդակով շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Ռյաբկովը։