Ամերիկացի նախկին զինծառայողին մեղադրում են ՌԴ-ի օգտին լրտեսության մեջ
Ամերիկացի նախկին զինծառայողը ձերբակալվել է՝ մեղադրվելով ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեջ։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում։
«Դատական փաստաթղթերի համաձայն, 1996 թվականի դեկտեմբերից մինչև 2011թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, 45-ամյա Պիտեր Ռաֆայել Ձիբինսկի Դեբինսը (…), ենթադրվում է, որ գործարքի մեջ է մտել Ռուսաստանի հետախուզության գործակալների հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Այս տարիների ընթացքում մեղադրյալը պարբերաբար հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաստում են ԱՄՆ իշխանությունները։
Նշվում է, որ 2008-ին Դեբինսը դուրս է եկել զինվորական ծառայությունից և ռուս գործակալներին գաղտնի տեղեկություններ է հանձնել, որոնք հայտնի էին նրան հատուկ ջոկատում ծառայությունից։