Բայդենը 4 օրում հավաքել է 70 մլն դոլարի նվիրատվություն
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը կուսակցության Ազգային համագումարի անցկացման 4 օրում իր ընտրարշավ է ներգրավել 70 մլն դոլարի կամավոր նվիրատվություն։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել են քաղաքական գործչի ընտրական շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ընդ որում՝ անցյալ շաբաթ Բայդենը միայն 2 օրում հավաքել է 48 մլն դոլարի կամավոր նվիրատվություն։ Խոսքը Կալիֆոռնիա նահանգից սենատոր Կամալա Հարիսին որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու առաջադրելու որոշումից հետո 2 օրվա մասին է։
Դեմոկրատների համագումարն ընթացել է 4 օր վիրտուալ ռեժիմում։ Միջոցառման հեռարձակումը դիտել է մոտ 122 մլն մարդ, այդ թվում՝ 85,1 մլն հռուստադիտող եւ 35,5 մլն համացանցային օգտատեր։
Հինգշաբթի Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես դեմոկրատների թեկնածու առաջադրվելու համաձայնություն էր տվել։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի նրան հաստատել էր նախագահի իր թեկնածու։ Նա ստացել է պատվիրակների ձայների մեծամասնությունը։ Հարիսը հաստատվել է փոխնախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։