«Յուվենտուսն» աշխատում է Իգուաինի և Խեդիրայի պայմանագրերը խզելու ուղղությամբ
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը չի ցանկանում շարունակել համագործակցությունը գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի և արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ:
Gianlucadimarzio.com-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսն» աշխատում է Իգուաինի և Խեդիրայի պայմանագրերը խզելու ուղղությամբ:
33-ամյա Սամի Խեդիրան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից: Նա իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
32-ամյա Գոնսալո Իգուաինի հետ «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել 2016 թվականին՝ նրա դիմաց վճարելով 90 միլիոն եվրո: