Լոպետեգի. Ավելի քան արժանի էինք չեմպիոնության
Իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Ժուլիեն Լոպետեգին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչում Միլանի «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք հիանալի թիմ ունենք: Ֆուտբոլիստներն անհավանական աշխատանք կատարեցին և հաղթեցին, քանի որ հավատում էին իրենց հաղթանակին:
Հպարտ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել «Ինտերի» պես հզոր թիմի նկատմամբ: Ավելի քան արժանի էինք այս հաղթանակին:
Այժմ մենք տուն ենք վերադառնում տիտղոսով: Այս թիմը երբեք չի հանձնվում, ինչպես ասվում է մեր ակումբի օրհներգում»,- Լոպետեգիի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Սևիլիան» հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ 3:2 հաշվով և 6-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ բարելավելով սեփական ռեկորդը։