Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին կարկուտ է տեղացել (Լուսանկարներ)
Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին կարկուտ է տեղացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը եւ լուսանկարներ հրապարակել:
«Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտը։
Լուսանկարները՝ Արթուր Շահնազարյանի»,- գրել է նա:
Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտը տեղացել է առավոտյան 6:30, գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունների վրա է եկել:
Կարկուտը, գյուղապետի խոսքով, ոչ մի վնաս չի տվել, քանի որ ցորենի ու գարու արտերն արդեն հնձված են եղել: