ԱՄՆ նախագահի եղբոր՝ Ռոբերտ Թրամփի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա ընտանիքի անդամները նախագահի եղբորը՝ Ռոբերտ Թրամփին հրաժեշտ են տվել Սպիտակ տանը հիշատակի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել ուրբաթ, փոխանցում է Fox News-ը։
Նախագահն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը իջել են Սպիտակ տան աստիճաններից եւ հետեւել, թե ինչպես են նրան տանում սգո մեքենայով։
Նշվում է, որ նրանց հետ միասին Ռոբերտ Թրամփին վերջին ճանապարհ են ուղեկցել ընտանիքի մի քանի տասնյակ անդամներ եւ ընկերներ։
Ուրբաթ Դոնալդ Թրամփը գրել էր հրաժեշտի թվիթ։
«Ռոբերտ, ես սիրում եմ քեզ։ Ննջիր խաղաղությամբ»,- նշել էր ԱՄՆ նախագահը։