Կալիֆոռնիայում հրդեհների դեմ պայքարում է ավելի քան 12 հազար հրշեջ․ զոհվել է 6 մարդ. BBC
Ինչպես քիչ առաջ նշել էինք, Կալիֆորնիայում անոմալ շոգից բռնկված անտառային հրդեհների հետևանքով 5 մարդ մահացել է, 140 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել. այս մասին հաղորդել էր Associated Press-ը:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը շարունակում է պայքարել ծավալուն բնական հրդեհների դեմ, որոնք այրում են անտառներ և տներ, հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
Ինչպես փոխանցում է BBC-ն, տարերքի դեմ պայքարում են ավելի քան 12 հազար հրշեջներ, որի հետևանքով զոհվել է արդեն 6 մարդ,
Կալիֆոռնիային օգնության են շտապում մի շարք այլ նահանգներից, օգնություն են հայցել նաեւ Ավստրալիայից ու Կանադայից։
Հիմա նահանգում փոթորկվող 560 բնական հրդեհներից որոշները համարվում են Կալիֆոռնիայում ուժեղագույնը։
Հրդեհների պատճառն է ավելի քան 12 000 կայծակը, որոնք հարվածել են ռեկորդային շոգի պատճառով, երբ ջերմաչափերն արձանագրել են Մահվան հովտի ազգային արգելոցի շրջանում մոլորակում ամենաբարձր ջերմաստիճանը։
Ուրբաթ Կալիֆոռնիայի արտակարգ ծառայությունները հայտարարել էին հրդեհների չափերի մեծացման մասին եւ տարհանել էին 175 հազար բնակչի։