«Բորդո» - «Նանտ» խաղով մեկնարկեց Ֆրանսիայի առաջնությունը
«Բորդո» - «Նանտ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ «Բորդոն» 20-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց Ֆրանսիան ներկայցնող կիսապաշտպան Մեհդի Զերկանը։
Օգոստոսի 22-ին տեղի կունենա երկու հանդիպում։
«Դիժոն» - «Անժե»՝ 19։00 (Երեւանի ժամանակ)
«Լիլ» - «Ռեն»՝ 23։00
Օգոստոսի 23
«Մոնակո» - «Ռեյմս»՝ 15։00
«Նիմ» - «Բրեստ»՝ 17։00
«Լորիան» - «Ստրասբուրգ»՝ 17։00
«Նիցա» - «Լանս»՝ 19։00
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախորդ առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ավարտվել էր ժամանակից շուտ։