«Բարսելոնայի» ղեկավարությունում դեմ չեն Մեսիի վաճառքին
«Բարսելոնայի» կառավարման խորհրդի անդամների մի մասը դեմ չէ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վաճառքին, հաղորդում է ESPN-ը։
Ոչ պաշտոնական տվյալով, Մեսիի տրանսֆերային գինը «Բարսելոնայի» հետ պայմանագրով սահմանված է 700 միլիոն եվրո, սակայն transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 112 միլիոն եվրո։
Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունեն «Մանչեսթեր Սիթին» ու Միլանի «Ինտերը»։