«Մանչեսթեր Յունայթեդի» ավագի դեմ հարուցվել է քրեական գործ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրի դեմ քրեական գործ է հարուցվել Հունաստանում։ 27-ամյա անգլիացի պաշտպանն արձակուրդն անցկացնում է Միկոնոսում։
Նա ընկերների հետ բարերից մեկու վիճել էր այլ անգլիացիների հետ, այնուհետեւ հարձակվել միջադեպի վայր ժամանած ոստիկանների վրա։ Ֆուտբոլիստն ու ընկերները բերման են ենթարկվել ոստիկանություն։ Նրանց դեմ գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ բռնի գործողությունների, օրինական պահանջներին չենթարկվելու եւ կաշառելու փորձի համար, հաղորդում է BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնաբանել է միջադեպը՝ նշելով, որ տեղեկացված է կատարվածի մասին, եւ Հարի Մագուայրը համագործակցում է Հունաստանի իրավապահների հետ։