Պետրոս Ավետիսյանի առաջին գոլը Ղազախստանի առաջնությունում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն առաջին գոլն է խփել Ղազախստանի առաջնությունում։ Պրեմյեր լիգայի 5-րդ տուրում «Տոբոլը» հյուրընկալվել է «Կայրաթին» եւ պարտվել 1։3 հաշվով։ Պետրոս Ավետիսյանի հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտնվել է «Կայրաթի» դարպասում, սակայն Ղազախստանի առաջնության եւ «Տոբոլի» պաշտոնական կայքերը գոլը գրանցել են 24-ամյա հայ ֆուտբոլիստի անվան դիմաց։
«Տոբոլի» պաշտոնական խաղերում Ավետիսյանն առաջին անգամ է դառնում գոլի հեղինակ։
«Կայրաթի» կազմում երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
«Տոբոլը» 4 խաղից հետո 7 միավորով չորրորդ տեղում է։ «Կայրաթը» 6 խաղում վաստակել է 15 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ղազախստանի առաջնություն, 5-րդ տուր
«Կայրաթ» - «Տոբոլ»՝ 3։1
Կոսովիչ, 6, 48, Դուգալիչ, 16 - Ավետիսյան, 66