Գրետա Գարբոյի խորհուրդն անծանոթ կնոջը
Նշանավոր կինոդերասանուհի Գրետա Գարբոն անհամար քանակությամբ նամակներ էր ստանում: Դրանցից մեկի մեջ մի կին գրել էր. «Իմ ամուսինը տանել չի կարողանում այն օծանելիքները, որոնք ես օգտագործում եմ: Ի՞նչ խորհուրդ կտայիք, փոխե՞մ այդ օծանելիքները»: Դերասանուհին պատասխանում է' «Ոչ թե օծանելիքներն, այլ' ձեր ամուսնուն»: