«Բավարիան» շրջանցեց «Ռեալին» եւ գլխավորեց ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ֆրանսիական «Լիոնին» 3։0 հաշվով հաղթելուց եւ եզրափակիչ դուրս գալուց հետո Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում 134 միավորով հավասարվեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ սակայն այս մրցաշրջանում վաստակած միավորների (34) շնորհիվ բարձրացավ առաջին տեղ։ Արքայական թիմն այս մրցաշրջանում 17 վարկանիշային միավոր է ստացել։
«Բավարիա» (Գերմանիա)՝ 134 միավոր
«Ռեալ» (Իսպանիա)՝ 134
«Բարսելոնա» (Իսպանիա)՝ 128
«Աթլետիկո» (Իսպանիա)՝ 127
«Յուվենտուս» (Իտալիա)՝ 117
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 116
ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 113
«Սեւիլիա» (Իսպանիա)՝ 100
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 100
«Լիվերպուլ» (Անգլիա)՝ 99