Լարիսա Դոլինան երիտասարդացել է 20 տարով (Լուսանկար)
Լարիսա Դոլինայի դուստրը՝ Անգելինա Միոնչինսկայան, երգչուհու երկրպագուների հետաքրքրությունը շարժել է Instagram-յան նոր հրախարակմամբ։ Նրա խոսքով՝ ինքը վայելում է մոր նոր նախագիծը ու չի կարողանում համբերել տեսնել այդ աշխատանքի արդյունքները։ Ըստ ամենայնի՝ Դոլինան երկրպագուների համար անակնկալ է պատրաստում եւ չի ցանկանում ժամանակից շուտ բացահայտել գաղտնիքը։ Եվ ամենայն հավանականությամբ, նա բեմ կվերդառնա։ Ի դեպ, լուսանկարում, որը հրապարակել էր Միոնչինսկայան, Դոլինան երիտասարդացել է 15-20 տարով։ 64-ամյա վոկալիստը կարծես 37-ամյա դստերը հասակակիցը լինի։
Dni.ru-ն հայտնում է, որ տեղեկություններ են շրջանառվում, որ երգչուհին վիրահատական միջամտության է դիմել։ Իբրեւ Դոլինան բլեֆարոպլաստիկա է արել։ Երիտասարդացած արտիստին համեմատել են Յուլյա Նաչալովայի հետ։ Հայտնի է, որ նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել։ Դոլինան նույնիսկ դարձել է Յուլյայի դստեր՝ Վերայի կնքամայրը։ Նաչալովան 38 տարեկան հասակում մահացել է անցած տարի արյան վարակի ու սրտային անբավարարության հետեւանքով։
«Այնքան նման է Յուլյա Նաչալովային», «Շքեղ կին։ Փոփոխություններ դեպի լավը», «Աստված իմ։ Ինձ համար շտապօգնությւոն կանչեք։ Իմ սրտի աստվածուհի։ Հպարտանում եմ իմ կուռքով։ Լավագույնն աշխարհում»,- արձագանքել են հետեւորդները։