Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան չեն կարողանա Brexit-ի շուրջը համաձայնագիր կնքել. ԵՄ
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա հարաբերությունների շուրջը համաձայնագիր կնքել Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալուց (Brexit) հետո: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտարարել է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ բանակցությունների յոթերոդ փուլի արդյունքներն նվիրված մամուլի ասուլիսում:
«Ամբողջությամբ վերցված Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա համաձայնագիր կնքել: Ես արդեն չեմ հասկանում, թե մենք ինչու ենք ժամանակ կորցնում (այդ բանակցություկնների վրա) բրիտանական կողմի այդ վերաբերմունքի դեպքում»,- նշել է նա:
Brexit-ի անցումային շրջանը կավարտվի դեկտեմբերի 31-ին, այդ պահին համաձայնությունը ոչ միայն պետք է ձեռք բերված լինի, այլեւ մտնի ուժի մեջ ստորագրումից եւ վավերացումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: