Վառ ու ոճային. Սոֆի Դևոյանի լուսանկարը
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին կանաչ գույնի տաբատ է կրում, որը համադրել է դեղին շապիկի հետ։ Նա բազմագույն վերնագզեստ է ընտրել ու վառ սպորտային կոշիկներ։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Մունաթ…»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրերս տեղադրված լուսանկարում Սոֆին բաց գույնի տաբատ էր կրում եւ սեւ շապիկ, որը զարդարված էր քարերով։ Սոֆին հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Բարի Լույս…»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել. «Սիրուն Սոֆի»։