ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել դադարեցնել Կոորդինացիոն խորհրդի նկատմամբ հարուցված քրեական գործը
ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել դադարեցնել ընդդիմության Կոորդինացիոն խորհրդի նկատմամբ հարուցված քրեական գործը, հաղորդում է Reuters-ը:
«Ակնկալում ենք, որ Բելառուսի իշխանությունները կդադարեցնեն քրեական գործն ու երկխոսություն կսկսեն տվյալ ճգնաժամից դուրս գալու համար»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով մամուլի քարտուղար Նաբիլա Մասրալին:
«Կոորդինացիոն խորհուրդը, որի կազմում են բելառուսական հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, դիմել է իշխանություններին երկխոսություն սկսելու համար, եւ իշխանությունները պատասխանել են քրեական գործի հարուցմամբ: Ընդ որում, իշխանությունները կրկին դիմել են քաղաքական մոտիվներով հետապնդումներին»,-նշել է նա:
Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը հայտնել է, որ խորհրդի ստեղծումն ու գործունեությունը նպատակ ունեն գրավել իշխանությունը,ինչպես նաեւ վնաս հասցնել ազգային անվտանգությանը: