Պոմպեոն Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներին մեղադրել է «այաթոլլահի կողքին կանգնելու» մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ամերիկայի եվրոպացի դաշնակիցներին մեղադրել է «այաթոլլահի կողքին կանգնելու» մեջ այն բանից հետո, երբ նա նախաձեռնել է Թեհրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնման վիճելի ընթացակարգը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների վերականգնման ընթացակարգ նախաձեռնելու օրինական իրավունք չունի, քանի որ 2018 թվականին իրանական միջուկային համաձայնագրից դուրս է եկել։
«Միացյալ Նահանգներից բացի, ոչ մի երկրի չի բավականացրել բանաձեւն առաջ քաշելու խիզախությունն ու համոզվածությունը։ Դրա փոխարեն, նրանք նախընտրել են կանգնել այաթոլլահի կողքին»,- թղթակիցներին ասել է Պոմպեոն։
Նա նշել է, որ «ահռելի սխալ» էր Իրանին զենքի էմբարգոյի չերկարաձգումը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն երբեք Իրանին թույլ չի տա ազատ գնել սովորական սպառազինություն ու վաճառել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հայտարարել էին, որ չեն աջակցի Իրանի դեմ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնման ԱՄՆ գործողություններին՝ նշելով, որ այդ գործողություններն անհամատեղելի են Իրանի միջուկային գործարքի աջակցության ջանքերին։