«Ես ու Միլաս շնորհակալ ենք». Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ (Տեսանյութ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է մեկամյա դստեր՝ Միլայի հետ։ Երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում եւ բնական շպարով է։ Սիլվա Հակոբյանը մեկնաբանություններում գրել է. «Ես ու Միլաս շնորհակալ ենք ձեզ ձեր սիրո համար»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել էր փոքրիկին, նշել, որ կադրերն արվել են Սուրբ Տրդատ եկեղեցու բակում։